«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Դեզինֆորմացիա

Դեզինֆորմացիա
12.09.2025 | 15:12

Համացանցում որոշ շրջանակներ ջանքեր չեն խնայում համոզելու մարդկանց, որ Տ. Արամ քահանա Ասատրյանի նկատմամբ հալածանքներ են իրականացվում, ու փորձ է կատարվում այս ամենը կապել այն հանգամանքի հետ, թե իբր պատճառը վարչապետի տիկին Աննա Հակոբյանի Սուրբ Հովհաննավանքում ընդունելությունն է։

Իրականում այս ընդունելությունը տեղի է ունեցել Արագածոտնի թեմի առաջնորդի գիտությամբ։ Տ. Արամ քահանա Ասատրյանը ՀՀ վարչապետի տիկնոջը Հովհաննավանքում հյուրընկալել է

2024 թ․ մայիսին, իսկ դրանից հետո որևէ գրավոր կամ բանավոր նկատողություն չի ստացել։

Նման այցելություններ տիկին Աննա Հակոբյանն ունեցել է նաև այլ վանքերում և եկեղեցիներում։

Օրինակ, Տ․ Մանուկ քահանա Զեյնալյանը (22.08.2022 թ․, Աշտարակի Կարմրավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի)։

Տ․ Թադե քահանա Թախմազյանը (23.08.2022 թ․, Թալինի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցի)։

Տ․ Մխիթար քահանա Ահարոնյանը (23.08.2022 թ․, Տեղերի Սուրբ Աստվածածին եկեղեցի)։

Ինչպես Հովհաննավանքում, այնպես էլ նշված օրինակներում հոգևորականները որևէ նկատողություն երբևէ չեն ստացել, որովհետև եկեղեցի այցելող յուրաքանչյուր անձի ընդունելը հոգևորականների հովվական ծառայության մի մասն է կազմում։

Տեր Մուշե քահանա ՎԱՀԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4486

Մեկնաբանություններ